BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա

Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա
16.11.2020 | 22:25

Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա։ Այսօր առավոտյան առցանց ասուլիսում պատասխանելով հարցին, թե իր օրակարգում հրաժարական տալու հարց կա, Հայաստանի վարչապետն ասաց. «Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»:


Տարածքների հանձնման փաստաթուղթ ստորագրած Փաշինյանը նշում է` եթե հանրային վստահությունը իր նկատմամբ բավարար լինի, կմասնակցի նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետագա բանակցություններին. «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մասնակցի այդ բանակցություններին, բայց հիմա գործնականում տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց, և եթե պարզվի, որ բավարար չէ {հանրային վստահությունը}, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին, եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»: Նիկոլ Փաշինյանն ընդունում է՝ ինքն է թիվ մեկ պաշտոնյան, որ տեղի ունեցածի համար կրում է պատասխանատվություն, բայց շատ կարևոր է, որ հիմա ժողովրդի հետ տեղի ունենա խոսակցություն, և բոլորին պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել. «Ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, և ես հասկանում եմ, նաև ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով, ինչպես նախկինում գործունեության բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք կամ մի քիչ սուր ձևով ձևակերպեմ, մեր ժողովրդի դատի առաջ»:


Վարչապետն արձանագրեց նաև՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո Արցախի պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ նախկինում. «Արցախի պաշտպանության բանակը կա, և Արցախի պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ, և Արցախի պաշտպանության բանակը պետք է զարգանա, պետք է հզորանա և պետք է նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»:


Պատերազմի ընթացքում հայկական կողմից կան անհայտ կորած մի քանի հարյուր զինվորներ, տեղեկացրեց Փաշինյանը՝ առանց հստակ թիվ նշելու, քանի որ ինչպես ասաց, նրանց գտնելու հույս դեռ կա։ Իսկ գերիների փոխանակումը կկազմակերպվի զոհվածների մարմինները դուրս բերելուց հետո։ Փաշինյանը կարևորեց զոհված զինվորների ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերածների համար սոցիալական երաշխիքների ապահովումը. «Երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որ նախկինում համարվում էր անհետ կորած»:


Փաշինյանն անդրադարձավ նաև պատերազմից հետո շրջանառվող մի շարք խոսակցություների, որ Շուշին ուղղակի հանձնվել է։ Հակադարձեց՝ Շուշիի տարածքից հայ զինվորների 100 ավելի մարմիններ են հայտնաբերվել, եթե Շուշին հանձնվել է, ում հրամանով և ինչի համար են կռվել այդ զինվորները։

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ